Jump to content

Կոնրադ դե լա Ֆուենտե

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կոնրադ դե լա Ֆուենտե
անգլ.՝ Konrad de la Fuente
Անձնական տվյալներ
Ամբողջական անուն Կոնրադ դե լա Ֆունտե
Ազգությունը ամերիկացի
Քաղաքացիությունը
Ծննդյան ամսաթիվ հուլիսի 16, 2001(2001-07-16) (22 տարեկան)
Ծննդավայր Մայամի, Ֆլորիդա, ԱՄՆ
Հասակ 170 սմ
Դիրք վինգեր
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Ֆրանսիա Օլիմպիկ Մարսել
Համար 20
Պատանեկան կարիերա
2013-2020 Իսպանիա Բարսելոնա
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
2018-2020 Իսպանիա Բարսելոնա Բ 25 (7)
2020-2021 Իսպանիա Բարսելոնա 0 (0)
2021-ներկա Ֆրանսիա Օլիմպիկ Մարսել 9 (0)
Ազգային հավաքական
2020-ներկա Ամերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ 3 (0)

* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը 
ըստ հոկտեմբերի 25, 2021:

‡ Ազգային հավաքականի խաղերն ու գոլերը ըստ սեպտեմբերի 5, 2021

Կոնրադ դե լա Ֆուենտե (անգլ.՝ Konrad de la Fuente, հուլիսի 16, 2001, Մայամի, Ֆլորիդա, ԱՄՆ), ամերիկացի ֆուտբոլիստ, վինգեր։ Հանդես է գալիս ֆրանսիական «Օլիմպիկ Մարսելի» և Միացյալ Նահանգների ազգային հավաքականի կազմում։

Ակումբային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

«Բարսելոնա Բ»[խմբագրել | խմբագրել կոդը]

2013 թվականին Կոնրադ դե լա Ֆուենտեն միացել է «Բարսելոնայի» մանկապատանեկան ակադեմիային։ Ակումբի երիտասարդական թիմի կազմում նա իր դեբյուտը նշել է 2018 թվականի դեկտեմբերի 1-ին՝ Սեգունդա B դիվիզիոնի շրջանակներում կայացած «Վալենսիա Մեստալիա ՖԱ»-ի դեմ կայացած խաղում, որի ընթացքում նա խաղադաշտում գտնվել է 12 րոպե։ Թիմի կազմում առաջին րոպեներից Կոնրադը անցկացրել է 2019 թվականի դեկտեմբերի 15-ին «Լա Նուսիա»-ի դեմ խաղի ժամանակ, որն ավարտվել է 3-1 հաշվով[1]։ Նա խաղադաշտում անցկացրել է հանդիպման առաջին 70 րոպեները, որից հետո նրան փոխարինել է Դանի Մորերը։ 2020 թվականի փետրվարի 2-ին ֆուտբոլիստը խփել է իր առաջին գոլը «Պրատ ՖԱ»-ի դեմ խաղում, որն ավարտվել է 2-1 հաշվով՝ կատալոնական թիմի հաղթանակով[2][3]։

«Բարսելոնա»[խմբագրել | խմբագրել կոդը]

2020 թվականի սեպտեմբերի 12-ին Կոնրադը իր առաջին հանդիպումն է անցկացրել «Բարսելոնայի» հիմնական կազմում՝ մասնակցելով մինչմրցաշրջանային խաղերի շրջանակներում կայացած «Խիմնաստիկ Տառագոնա»-ի դեմ խաղին[4][5]։ Այսպիսով, նա դարձավ առաջին ամերիկացի ֆուտբոլիստը, որը հանդիպում անցկացրեց «Բարսելոնայի» հիմնական թիմի կազմում։ իսպանական թիմի կազմում ֆուտբոլիստը իր առաջին պաշտոնական հանդիպումը անցկացրել է 2020 թվականի նոյմեբերի 24-ին՝ Չեմպիոնների լիգայի շրջանակներում կայացած «Դինամո Կիև»-ի դեմ խաղում։ Նա փոխարինել է Ֆրանցիսկո Տրինկանին, իսկ հանդիպումը ավարտվել է 4-0 հաշվով՝ իսպանական թիմի հաղթանակով[6]։ 2021 թվականի հունվար ամսին ամերիկացի ֆուտբոլիստը իր առաջին հանդիպումն է անցկացրել Կոպա դել Ռեյի շրջանակներում՝ մասնակցելով «Կորնելա ՖԱ»-ի դեմ խաղին[7][8]։

«Օլիմպիկ Մարսել»[խմբագրել | խմբագրել կոդը]

2021 թվականի հունիսի 29-ին Կոնրադ դե լա Ֆուենտեն տեղափոխվել է Լիգա 1-ը ներկայացնող «Օլիմպիկ Մարսել»։ Ըստ պայմանագրի՝ ֆրանսիական ակումբը պարտավորվում է ֆուտբոլիստի հետագա վաճառքից ստացված գումերի 50%-ը փոխանցել «Բարսելոնային»[9][10]։ Նա իր առաջին հանդիպումը անցկացրել է օգոստոսի 8-ին «Մոնպելյե»-ի դեմ խաղում, որի ընթացքում նաև կատարել է իր առաջին գոլային փոխանցումը ֆրանսիական թիմի կազմում։ Այդ հանդիպումը ավարտվել է 3-2 հաշվով՝ «Օլիմպիկ»-ի հաղթանակով[11]։

Միջազգային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Կոնրադը հանդես է եկել Միացյալ Նահանգների Մ16, Մ18, Մ20 հավաքականների կազմում[12]։ Մ20 հավաքական ֆուտբոլիստը առաջին անգամ հրավիրվել է 2019 թվականի հուլիսին՝ մասնակցելու Լեհաստանում տեղի ունեցող Աշխարհի երիտասարդական առաջնությանը[13][14]։

Միացյալ Նահանգների ազգային հավաքականի կազմում Կոնրադ դե լա Ֆուենտեն իր առաջին հանդիպումը անցկացրել է 2020 թվականի նոյեմբերի 12-ին՝ մասնակցելով Ուելսի հավաքականի դեմ կայացած ընկերական խաղին[15]։ Նա 71-րդ րոպեին փոխարինել է Ուլիսես Լյանեսին։

Վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակումբ Մրցաշրջան Լիգա Գավաթ Միջազգային Այլ Արդյունք
Դիվիզիոն Խաղ Գոլ Խաղ Գոլ Խաղ Գոլ Խաղ Գոլ Խաղ Գոլ
Բարսելոնա Բ 2018–19 Սեգունդա B 1 0 1 0
2019–20 3 1 3 2 6 3
2020–21 21 0 22 6
Արդյունք 25 7 4 2 29 9
Բարսելոնա 2020–21 Լա Լիգա 0 0 1 0 2 0 0 0 3 0
Արդյունք 0 0 1 0 2 0 0 0 3 0
Օլիմպիկ Մարսել 2021–22 Լիգա 1 9 0 0 0 2 0 0 0 11 0
Կարիերայի արդյունք 34 7 1 0 4 0 4 2 43 9

Ձեռքբերումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Կոպա դել Ռեյի խաղարկության չեմպիոն - 2020-21

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Barça B 3-1 La Nucía: Great football, great result; FCBarcelona.com; Retrieved December 20, 2019
  2. El Prat 1-2 Barça B: Vital three points; FCBarcelona.com; Retrieved February 2, 2020
  3. Marsden (2020 թ․ հունիսի 28). «Barcelona's U.S. youngster Konrad de la Fuente signs contract extension until 2022» (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2021 թ․ հունիսի 30-ին.
  4. «Konrad de la Fuente becomes first US player to play for Barcelona» (ամերիկյան անգլերեն). 2020 թ․ սեպտեմբերի 13. Վերցված է 2021 թ․ հունիսի 30-ին.
  5. «USA Starlet Konrad de la Fuente Makes Barcelona History». heavy.com. 2020 թ․ սեպտեմբեր.
  6. «FC Barcelona vs. Dynamo Kiev score: Americans Dest and Konrad de la Fuente make history in Barca romp». CBSSports.com. 2020 թ․ նոյեմբերի 24.
  7. «Seven Americans played in Champions League games this week. That's a U.S. record». The Washington Post. 2020 թ․ դեկտեմբերի 2.
  8. «Dembele spares Barcelona's blushes» (ամերիկյան անգլերեն). 2021 թ․ հունվարի 1. Վերցված է 2021 թ․ հունիսի 30-ին.
  9. Agreement for Konrad de la Fuente to join Olympique de Marseille; fcbarcelona.com; Retrieved June 29, 2021
  10. Marsden (2020 թ․ հունիսի 29). «Marseille sign United States teenager Konrad De La Fuente from Barcelona» (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2021 թ․ հունիսի 30-ին.
  11. «Konrad De La Fuente shines in Marseille debut». SBI Soccer (ամերիկյան անգլերեն). 2021 թ․ օգոստոսի 8. Վերցված է 2021 թ․ հոկտեմբերի 28-ին.
  12. «Konrad de la Fuente renews his contract through to 2022». FC Barcelona. 2020 թ․ հունիսի 28. Վերցված է 2020 թ․ հունիսի 28-ին.
  13. «Tab Ramos names USA roster for 2019 FIFA U-20 World Cup in Poland». www.ussoccer.com. Վերցված է 2019 թ․ հուլիսի 8-ին.
  14. «Preview: USA Aims High at 2019 FIFA U-20 World Cup». www.ussoccer.com. Վերցված է 2019 թ․ մայիսի 25-ին.
  15. «USMNT draw with Wales as Reyna, Musah, De La Fuente make debuts». ESPN. 2020 թ․ նոյեմբերի 12. Վերցված է 2020 թ․ նոյեմբերի 18-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կոնրադ դե լա Ֆուենտե» հոդվածին։